ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից

Հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից
13.06.2014 | 13:06

Հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ավագանու քննարկմանը կներկայացվի համապատասխան որոշման նախագիծ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագծի մշակմանը մասնակցել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը: Վերջինս առաջարկել է «բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը»: Նախագիծը կընդգրկվի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ